Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ին ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը 2020-ին ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին
15.01.2019 | 22:45

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները:


Կուսակցությանղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել:


«Պետք է փաստենք, որ վերջին 14 տարիների ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել մեր հանրապետությաններքաղաքական կյանքում: Այդ ընթացքում մենք զբաղվել ենք նաև կուսակցականմարմինների, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման ուկայացման, կուսակցության շարքերի համալրման և այլ աշխատանքներով: Իհարկե, կուսակցաշինությունը շարունակվող գործընթաց է, և այսօր ցանկանում եմհայտարարել, որ մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ յուրաքանչյուրիցս պահանջվելու էավելի հետևողական աշխատանք»,- ասել է Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում դրված է նաև սահուն սերնդափոխության հարցը:


Նրա խոսքով՝ անցած տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական հասունությունը և փորձը լավ հիմք են, որ «Ազատ հայրենիք»-ը քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի:
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին:

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ